ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Մնաց ութ վճռորոշ պարտիա

Մնաց ութ  վճռորոշ պարտիա
15.11.2013 | 11:49

Շախմատի աշխարհի չեմպիոնության համար Անանդ-Կառլսեն մրցամարտի չորրորդ պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի: Արդեն ավելի քան ակնհայտ է, որ մրցամարտն ամբողջությամբ տեղի կունենա, ասել է թե` տասներկու պարտիա, քանզի այս խաղաղ ընթացքը, թեկուզև խորքում փոթորիկներ ունեցող, հիմքերի տեղ չի թողնում ակնկալելու, թե ունեցած երկուսի վրա հաղթողին այնքան պակասություն անող լրացուցիչ 4,5 միավորը ձեռք կբերվի մնացած ութում, որովհետև, ինչպես էլ լինի, կողմերն առնվազն մեկական հաղթական պարտիա կունենան դարակում պահած, և դրանք կլինեն հարվածին հետևելիք հակահարված, թե ի՞նչ առաջնահերթությամբ, դժվար է կանխագուշակելը:
Մի բան էլ է ակնհայտ. երիտասարդ Մագնուս Կառլսենը, ով երկու անգամ տարիքով փոքր է ահեղ մրցակցից, սկսում է նյարդայնության բռնկումներ ունենալ, ինչը մրցամարտերի համար հատկապես վատ ցուցիչ է: Այս հենքի վրա բավական խորհրդանշական է ներկայանում Չենայում աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովի հայտնվելը, ով հիշատակվում է նորվեգացու եթե ոչ մարզչական կորպուսի, ապա առնվազն խորհրդատուների կազմում: Բոլոր դեպքերում, շախմատային թագի համար պայքարը շիկանում է, կրքերը դառնում են լարված: Սպասենք «պայթյունների»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ